Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիական կինոյի լեգենդ Ժերար Դեպարդիեն հայտնվել է աղմկահարույց դատավարության կենտրոնում: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Փարիզի դատարանը դերասանին մեղավոր է ճանաչել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում սեռական ոտնձգությունների մեջ։

Մեղադրանքները ներկայացրել են երկու կին՝ 54-ամյա զգեստների դիզայները և 34-ամյա ռեժիսորի օգնականը։ Հետաքննության տվյալներով՝ Ժ. Դեպարդիեն իրեն թույլ է տվել անպարկեշտ գործողություններ կատարել և վիրավորական արտահայտություններ անել գործընկերների հասցեին։

Դատախազությունը պահանջում է 75-ամյա դերասանի համար 18 ամսվա պայմանական ազատազրկում և 20,000 եվրո տուգանք, ինչպես նաև նրա հնարավոր ընդգրկումը սեռական հանցագործների գրանցամատյանում։ Վերջնական որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին։

Միևնույն ժամանակ, Ժ. Դեպարդիեն հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ իր վարքագիծը «սխալ է մեկնաբանվել»։ 

 

238