Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին՝ ուժեղ քամու հետևանքով, դուրս էի եկել բալիկիս դասի տանելու, ինքը դրսում էր, սակայն իրեն չհասա՝ տանիքից թիթեղը պոկվեց ու վնասեց ինձ, լրագրողների հետ զրույցում պատմեց ծննդկան Ռուզաննա Հարությունյանը։

«Ինձ մոտ սկսվեց արյունահոսություն։ Մեր հարևանը շատ կարճ ժամանակահատվածում ինձ տեղափոխեց հիվանդանոց,  բժկուհիներ Նառա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան շատ արագ կազմակերպեցին կեսարյան հատում, որի արդյունքում ծնվեց բալիկս։ Երեխան հիմա, փառք Աստծո, ողջ  է։ Հա՛մ բալիկի մոտ, հա՛մ ինձ մոտ դրական փոփոխություններ կան՝ շնորհիվ պրոֆեսիոնալ բժիշկների և հիվանդանոցի ղեկավարության, որոնք մեզ յուրահատուկ ձևով են վերաբերվում»,-նշեց ծննդկանը։

Ռուզաննան պատմեց, որ վնասվել է իրենց տան կտուրի թիթեղից.«Բավականին մեծ կտոր էր, պոկվեց և հարվածեց ինձ։ Մտածում էի՝ բալիկս չի փրկվի, բայց Աստծո ու հրաշք բժիշկների շնորհիվ ամեն ինչ լավ է»։

Ծնողները որոշել են փոքրիկին Մարինե անվանակոչել։ Նա ընտանիքի երրորդ բալիկն է։

«Երեխային  միայն նկարներով եմ տեսել։ Գիտեմ, որ վիճակը կայուն է։ Այո՛, իմ բալիկն ինձ փրկել է, բացի այդ, եթե չլինեին բժշկական պրոֆեսիոնալ  անձնակազմն ու Աստված, ես չէի փրկվի»։

Հիշեցնենք, որ  կեսարյան հատման արդյունքում ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյաքնը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան:

330