Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ուղղությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։ Այնուհետև կայացել է Mistral AI ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով: Աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանն անդրադարձ են կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ավտոմատացման, կառավարման, անվտանգության և տնտեսական զարգացման համաշխարհային AI միտումներին, AI-ի վրա հիմնված առաջատար կառավարությունների փորձի ուսումնասիրություններին, AI-ի ազդեցությանը կառավարության գործունեության և քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների և ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, AI մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերլուծությանը, ԱԲ կիրառմամբ՝ արդարադատությանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին աջակցման և բարելավման մեխանիզմներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող արհեստական բանականության (AI) ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին»,- գրել է նա։

118