Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը:

Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ մասնակից՝ նպաստելով ազատ ստեղծագործական մտքի տարածմանն ու զարգացմանը։

Նշանակալի է նաև Արման Գրիգորյանի դերն արվեստի կրթության ոլորտում․ նա տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը փոխանցել է սերունդներին՝ կրթելով արվեստագետների նոր սերունդ։

ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հասարակությանը։

173