esc.vote կայքում քվեարկությունն արդեն բաց է «Եվրատեսիլին» չմասնակցող երկրների համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք «Եվրատեսիլին» չեն մասնակցում: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
«Այցելեք www.esc.vote կայք։
(Ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)։
Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 20 քվե (եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20)։
«Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև եզրափակիչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ»,- ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի գրառման մեջ:
17 Մայիս, 2025 15:42
2251
ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն
14 Հունիս, 2026 19:53
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները․ Ալեքսանյան
11 Հունիս, 2026 23:00
Էլեկտրոնային քվեարկության արդյունքում ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
07 Հունիս, 2026 23:44