Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ոչ մի զանգ դեռ չեմ ստացել». Էդմոն Մարուքյանը դժգոհում է, իսկ ընդդիմադիր խմբակցությունները չեն շտապում քննարկել իր թեկնածության հարցը։

Հիշեցնենք՝  վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ Սեյրան Օհանյանին և Հայկ Մամիջանյանին, ու առաջարկել հանդիպել:

Օհանյանը նրան պատասխանել է, որ հարցը կքննարկի խմբակցությունում և կտեղեկացնի։ Իսկ Հայկ Մամիջանյանը հեռախոսազանգին չի պատասխանել․ Մարուքյանը վերջինիս ձայնային հաղորդագրությամբ է փոխանցել առաջարկը։

552