ԱՄՆ-ում զանգվածային օգտագործման համար COVID-19 պատվաստանյութ տեղափոխող առաջին բեռնատարները պատրաստվում են կիրակի դուրս գալ Միչիգանի արտադրական գործարանից: Կորոնավիրուսի բռնկման կասեցումն անհապաղ ջանքեր է պահանջում: 

 

Հաջորդ երեք օրվա ընթացքում ԱՄՆ հիվանդանոցներն ու բաշխիչ կենտրոնները կստանան կորոնավիրուսի մոտ երեք միլիոն դեղաչափ պատվաստանյութեր, որոնք մշակել են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները: Ընդհանուր առմամբ, մինչև դեկտեմբերի վերջ 20 միլիոն մարդ կկարողանա պատվաստվել: Առաջնահերթությունը տրվելու է բուժաշխատողներին ու ծերանոցի բնակիչներին:

 

«Թշնամին կպարտվի»,- ասել է լոգիստիկ գործողության ղեկավար Գուս Պերնան,- «Մենք ակնկալում ենք, որ մոտ երեք շաբաթ անց կկարողանանք պատվաստանյութը հասցնել նահանգների կողմից նշված բոլոր հաստատություններին»:

 

Դեղերի արտադրության համար ԱՄՆ-ում ընտրվել է երեք գործարան՝ Կալամազում, Սենթ Լուիսում և Անդովերում: Պատվաստանյութը պետք է անընդմեջ պահպանվի -70 աստիճանի պայմաններում:

 

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

13 Դեկտեմբեր, 2020 17:36
181
; ;