Բագրատաշենի անցակետում ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 20-ին, ժամը 18:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել է անվտանգ տարածք․ հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում են հովացման աշխատանքներ:
20 Մայիս, 2025 22:02
773
Տավուշի մարզպետն այսօր ծանոթացել է Բագրատաշենում կառուցվող նոր դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին
04 Սեպտեմբեր, 2025 22:32
Հետախուզվողը ձերբակալվել է Բագրատաշենի անցակետում
30 Հունիս, 2025 14:39
Մայիսի 13-ին Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է
12 Մայիս, 2025 18:25