
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լրացուցիչ՝ մենք տեսնում ենք, որ ոչ փոքր ներուժ կա՝ զարգացնելու տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակը (Հարավային Կովկասի երեք երկրներ և նրանց մերձավոր անմիջական հարևաններ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Արդեն իսկ տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում և Ստամբուլում: Հիմա մենք քննարկում ենք 3-րդ նախարարական ժողովի անցկացումը Թեհրանի և Ստամբուլի արդյունքներով: Մենք հնարավորություն ունենք որոշակի լավատեսություն ունենալու այս հարթակի ապագայի առթիվ: Այն բոլոր նախադրյալներն ունի՝ դառնալու կարևոր բաղադրիչ, կարևոր հենք՝ ամրապնդելու երկարաժամկետ խաղաղությունը և անվտանգությունը տարածաշրջանում՝ ի նպաստ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության և, իհարկե, Հարավային Կովկասի և մերձավոր հարևանների մշակութային խոր ավանդույթների վրա կառուցված համագործակցության:
Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել «3+3» ձևաչափով: Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել: Մենք պատրաստ ենք դրան աջակցել՝ ապահովելու նիստերի շարունակականությունը: Այսինքն՝ մենք կողմ ենք, որ հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար»,- ասաց նա: