
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Անդրեասյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Գաբրիելյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota»-ն և փակել գազի բալոնի փականը։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։