Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։

2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21%-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։

2024թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 մլրդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն։

Հաշվետու տարում կատարվել է՝

  • 31 միավոր անշարժ գույքի օտարում,
  • 206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում,
  • 1 կազմակերպության 100% պետական բաժնեմասի մասնավորեցում,
  • 235 տարածք տրվել է վարձակալության:

Վերջին երեք տարիների ընթացքում Կոմիտեի կողմից շարունակաբար ապահովվում է կայուն, հետևողական աճ․ գույքի կառավարումից ստացվող ընդհանուր եկամուտները ավելացել են 64 անգամ։ Հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները և ծրագրերը նպաստել են պետական գույքի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

132