ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։
Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։
«Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ Մեդալները անմիջապես փոխանցվել են հաղթող թիմի հանդերձարան՝ մեր անկեղծ ներողություններով այս վրիպման համար»,- Reuters-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
23 Մայիս, 2025 22:21
213