Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վոկալ երաժշտության երեկո. Մայիլյան վոկալ եռյակ

Մայիսի 30-ին, ժամը 19։00-ին անկրկնելի վոկալ երաժշտության երեկո է սպասվում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում.

Հայ հոգևոր և աշխարհիկ երգերով հանդես կգա Մայիլյան վոկալ եռյակը՝

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան (գեղ. ղեկավար), Լուիզա Երեմյան, Անահիտ Գաբրիելյան։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև շնորհալի երաժիշտ Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր)։

Մայիլյան վոկալ եռյակը հիմնադրվել է 2009 թ.-ին Աննա Մայիլյանի կողմից։ 2013թ. Եռյակն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի` որպես տարվա լավագույն ազգային ձայներիզ ունեցող համույթ: Համերգներով հանդես է եկել ինչպես հայաստանյան տարբեր բեմահարթակներում, այնպես էլ արտերկրում՝ Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ռումինիա, ԱՄՆ։ Եռյակի երգացանկում տեղ են գտնում ոչ միայն հայ ազգային և հոգևոր երգեր, այլև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված երեք ձայնի համար։

139