Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան չհարվածել Իրանին։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ դա կարող է խափանել Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

«Ես պարզապես ասացի, որ չեմ կարծում, որ դա նպատակահարմար է, քանի որ մենք շատ լավ բանակցությունների մեջ ենք։ Մենք շատ մոտ ենք լուծմանը։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել, և մենք կարող ենք դա անել, փրկել շատ կյանքեր»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփ։ Նրա խոսքերը մեջբերում է AFP-ին՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Առաջնորդների հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ Իսրայելի «Channel 12»-ը հաղորդել է, որ զրույցը թեժ է եղել. Դոնալդ Թրամփը փորձել է համոզել Բենիամին Նեթանյահուին լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ​​ճանապարհով, մինչդեռ Իսրայելի վարչապետը պնդել է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը։

163