Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսել, ապա ընտանիքի անդամների հետ դուրս է եկել և նկատել, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։

Shamshyan.com-ի հետ զրույցում նա ասել է. «Ժամը 01։20-ի կողմերը կլիներ՝ տարօրինակ ձայներ լսեցինք, ընտանիքով դուրս եկանք ու ինչ տեսնենք՝ մի իսկական աղետ։ Մի քանի գայլեր հոշոտել էին գառներից մոտ 70-ին, մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ Գայլերի հոշոտած ոչխարների մեծ մասը մայրացուներ էին, որ պետք է ծնեին, մի մասին իրենց հետ տարել են, մի քանիսին էլ սատկած բերել հասցրել են մեր տների մոտ։

Նույն պահին դեպքի մասին տեղեկացրինք գյուղապետին, ում հանձնարարականով տեղակալը եկավ, տեղեկացրինք նաև ոստիկանության Գավառի բաժին, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատին։

Ոստիկանները ու փրկարարները եկան, արձանագրեցին տեղի ունեցածը, հիմա սպասում ենք լույսը բացվի, որպեսզի խնդրանքով դիմենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ գոնե մեզ օգնության ձեռք մեկնեն»։

381