Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին:

Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և աշխատակազմին կատարած աշխատանքի համար՝ Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է կյանքի կոչվող նախագծերի հաջող իրականացման ուղղությամբ համագործակցված աշխատանքն ու հետևողականությունը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները ներդնելու է հօգուտ վարչական շրջանում արդյունավետ ծրագրերի իրագործմանն ու առկա խնդիրների լուծմանը:

150