Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկար ժամանակ է, ինչ ուզում էի գրել սրա մասին:

Ստորև բերված գրառումն արել եմ 2016 թվականին, երբ ամենաընդդիմադիր քաղաքական ուժի վարչության նախագահն էի: Արել եմ այն ազնիվ, անկեղծորեն ուրախացել եմ իմ երկրի սպորտի տվյալ ոլորտի հաջողությամբ՝ ամենևին հաշվի չառնելով, որ նման գրառումը կարող է և քաղաքական որոշակի դիվիդենտ ապահովել տվյալ պահին կառավարությունը ձևավորած ուժին: Որովհետև մեր մտածելակերպի կենտրոնում եղել է ու կա պետությունը, ոչ թե քաղաքական որևէ ուժի դիվիդենտը:

Վերջին տարիներին Հայաստանը մեծ հաջողություններ է արձանագրել սպորտում: Հիմա ասեք՝ քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում կամ քանի՞սն են արտահայտվել դրա մասին: Հաշված օրինակներ կարող եք գտնել կամ նույնիսկ չգտնել: Որովհետև սրանց համար կարևորը սեփական շահն է, թքած, որ ամեն նման հաջողության դեպքում ծածանվում է եռագույնը ու հնչում է Հայաստանի Հանրապետության հիմնը»:

346