
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պահպանողական քաղաքական գործիչ Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 51 տոկոսը։ Այս մասին հայտնել է Լեհական հեռուստատեսությունը (TVP)՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի տվյալներին քվեաթերթիկների 99.95 տոկոսի հաշվարկից հետո։
Նրա մրցակիցը՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին, ունի ձայների 49 տոկոսը։ Առաջին փուլում նա ստացել է ձայների 31.36 տոկոսը, իսկ Նավրոցկին՝ 29.54 տոկոսը։
Կիրակի օրը քվեարկության ավարտից հետո Կարոլ Նավրոցկին խոստացել է «միավորել Լեհաստանի հայրենասիրական ճամբարը, այն մարդկանց ճամբարը, որոնք ցանկանում են բնականոն Լեհաստան՝ առանց անօրինական միգրանտների»։
Նավրոցկին իրեն ներկայացնում է որպես կոշտ հակակոմունիստ, պահպանողական և ազգայնական-ռուսաֆոբ։