Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնական կայքում հրապարակել է եվրոպական ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որն ունի 143,500 միավոր։ Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին» (137,750), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»՝ 135,250 միավորով։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ 118,500 միավորով։ Իսկ եզրափակչի մասնակից Միլանի «Ինտերը» իններորդ տեղից բարձրացել է վեցերորդ՝ 116,250 միավորով։

Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․

  1. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 143,500
  2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 137,750
  3. Մյունխենի «Բավարիա»  (Գերմանիա) – 135,250
  4. «Լիվերպուլ» (Անգլիա) – 125,500
  5. ՊՍԺ (Ֆրանսիա) – 118,500
  6. «Ինտեր» (Իտալիա) – 116,250
  7. «Չելսի» (Անգլիա) – 109,000
  8. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – 106,750
  9. «Ռոմա» (Իտալիա) – 104,500
  10. «Բարսելոնա» (Իսպանիա) – 103,250
125