Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։
Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:
Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։
Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։
02 Հունիս, 2025 13:50
290