Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով:
Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
02 Հունիս, 2025 15:10
111