Ես միշտ համակրել եմ Ծինփինին, բայց նա շատ անզիջում է․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սակայն, ըստ ամերիկացի նախագահի, շատ դժվար է բանակցել Չինաստանի առաջնորդի հետ։
«Ես միշտ համակրել եմ և միշտ կհամակրեմ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, բայց նա շատ անզիջում է, նրա հետ գործարք կնքելը չափազանց դժվար է»,- գրել է Թրամփը Truth Social-ում` Araratnews.am-ի փոխանցմամբ։
Հունիսի 2-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը և Սի Ծինփինիը կարող են հեռախոսազրույց ունենալ այս շաբաթ։ Մայիսի 30-ին ամերիկացի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ Չինաստանի առաջնորդի հետ իր զրույցը կկայանա, և որ իրենք կկարողանան լուծել առևտրային ոլորտում առկա տարաձայնությունները։
04 Հունիս, 2025 11:51
109