Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուղևորը, որը դարձյալ Վանաձոր քաղաքից է եղել, հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա 10 օր առաջ Լոռու մարզի Աթան գյուղի հարակից անտառից բեզասղոցով ապօրինի հատել է երկու հաճարենի:

«Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

340