Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանն ու ևս 3 անձ: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:

Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ: Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը»,- ասել են կոմիտեից:

411