Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության առաջնորդները պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի օգնությամբ, և իրենց խնդիրը տեսնում են դրան հաջորդող 10 տարիների ընթացքում դիմակայելու մեջ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Kossuth» ռադիոկայանի առավոտյան ծրագրում։

Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ նա նշել է, որ Բրյուսելը Ուկրաինան դիտարկում է որպես «Եվրոպայի պաշտպանության առաջնագիծ», որտեղ պաշտպանվում են համաեվրոպական շահերը։

«Հետևաբար՝ Եվրոպայում կարծում են, որ հաջորդ 10 տարիների ամենակարևոր խնդիրն այն է, որ ռուսները հասկանան, որ մենք հիմա պատրաստվում ենք դիմակայել նրանց»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները «կարծում են, որ ուկրաինացիները պայքարում են մեզ համար, բայց իրականում մեզ համար ուրիշների կողմից պատերազմ է մղվում»։

78