
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է։
Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի ծրագիրը կիրականացնի դրամաշնորհային մրցույթը հաղթած Business Development Group ընկերությունը, յուրաքանչյուր մարզում՝ 100 մասնակից։
Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ծրագրավորման հիմունքներ, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ։
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
Մասնակիցները պրակտիկ աշխատանքների իրականացման հնարավորություն կունենան հենց դասերի ընթացքում։
Ուսուցումը կիրականացվի բարձրակարգ մասնագետների կողմից։
Ծրագրի նպատակն է մարզերում դասընթացների անցկացմամբ նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել +374 55 201209 հեռախոսահամարին: