Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Կալիֆոռնիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։

«Կիրակի օրը Լոս Անջելեսի կենտրոնում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 27 մարդ», - CNN-ի փոխանցմամբ՝ երեկոյան մամուլի ասուլիսում ասել է քաղաքի ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելը։
Նրա խոսքով՝ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելու փորձը և ոստիկանական պատնեշին մոտոցիկլետով խփելը։

Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ուղղված Իմիգրացիոն և մաքսային ծառայության կողմից ավելի վաղ իրականացված հարձակումը վերածվել էր ցուցարարների հետ բախումների: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել էր Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի 2000 զինծառայող տեղակայելու մասին:

162