
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը: Այս մասին գրել է Shamshyan.com-ը:
«Երկար ժամանակ մտածում էի արձանգանքել, թե ոչ ձեր կայքում հունիսի 1-ին հրապարակված 10 ամսական Պ.Ա.-ի մահվան հետ կապված տեղեկատվությանը։ Որոշեցի համառոտ պարզաբանում տալ։ Նախ, երեխային Արմավիրի հիվանդանոց է տեղափոխել ոչ թե մայրը, այլ՝ տատը։ Նա նշել է, որ երեխան ջերմել է, տրվել է ջերմիջեցնող։ Դիմելու պահին երեխան հանգիստ էր, ջերմությունը եղել նորմալ, սատուրացիան՝ նորմալ (97%)։ Հետևաբար, առաջին բուժօգնության որևէ անհրաժեշտություն չի եղել։ Հնարավո՞ր է, որ որևէ բժիշկ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն չցուցաբերի հիվանդին, մանավանդ երեխային։
Երեխան ուղղորդվել է պոլիկլինիկա՝ տեղամասային մանկաբույժի մոտ, որպեսզի նա զննի և կազմակերպի բուժումը։ Ես չեմ ասել, որ «Երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի», այլապես ինչու՞ պետք է ուղղորդեի տեղամասային մանկաբույժի մոտ, կուղարկեի տուն։
Երեխան տեղամասային բժիշկ Լալա Ե.-ի կողմից ուղեգրվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ 4 օր անց մահացել է։
Ըստ ծնողի, ստացվում է, որ 2 բժիշկ հաջորդաբար հրաժարվել են առաջին բուժօգնություն ցուցաբերել նույն հիվանդին։ Առնվազն անհասկանալի է...
Պ.Ա.-ն 4 օր անց մահացել է հիվանդանոցում։ Բուժող բժիշկը հարազատներին հանգամանորեն բացատրել է հիվանդության և մահվան հանգամանքների մասին։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինելուց հետո, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։
Ցավակցում եմ երեխայի ծնողներին և հարազատներին»,- գրել է բժիշկը: