«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Natural Reverb նախագիծը նախաձեռնել են հայկական ժողովրդական «Րուրի» օրորոցային երգի վրա հիմնված նոր տեսահոլովակի ստեղծում: Հոլովակը նկարահանվել է «Երևան» երկաթուղային կայարանի շենքում, որն առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև հիմնական դահլիճի յուրահատուկ ակուստիկայով:

«Րուրի»-ի հեղինակներն այն նվիրել են Արցախյան պատերազմում զոհված ու անհայտ կորած զինվորներին:

«Ձայնագրումը ոչ միայն տեխնիկական աշխատանք է, այլև հուզական կարեկցանք: Եվ «Րուրի» օրորոցային երգի կատարումով, այս հոլովակով մենք փորձեցինք օգնել մեր հասարակությանը կենտրոնացնել ուժերը Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո»,- ասում է նախագծի հեղինակ Արթուր Գեղամյանը:

Երգը կատարում է Նազիկ Բաղդասարյանը, չելեստա՝ Գարիկ Գևորկի:

Natural Reverb նախագիծը միակն է Հայաստանում, որը պատրաստում է երաժշտական ​​տեսահոլովակներ առանց արհեստական ​​«հավելումների»՝ օգտագործելով միայն շենքերի կամ տարածքների բնական ակուստիկա (հնչերանգ): Նախագծի հիմնական նպատակն է երգարվեստով «կենդանացնել» ճարտարապետական ​​կառույցները և ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաներին զուգահեռ չպետք է մոռանալ բնականության մասին, քանի որ երգի հիմնական բաղադրիչը վոկալն է:

Տեսանոլովակը հասանելի է Youtube – ում:

15 Դեկտեմբեր, 2020 11:46
256