Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»:

«Երևանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ www.railway.am, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տոմսերը pass.railway.am հավելվածի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:

243