
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայում ուժի մեջ է մտել հանրային լողափեր և լողավազաններ այցելող կանանց համար նոր, ավելի պահպանողական հագուստի կանոնակարգ։ Երկրի զբոսաշրջության նախարարության կողմից կայացված որոշումը համարվում է Սիրիայի մշակութային և հասարակական կյանքի վերջին խոշոր փոփոխություններից մեկը։
Կանայք այժմ պարտավոր են կրել հատուկ լողազգեստ, որը ծածկում է ամբողջ մարմինն ու մազերը, կրել բոլոր հանրային լողափերում։ Սահմանափակումը վերաբերում է ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին։
Օրենքի համաձայն՝ կանայք պարտավոր են լողափում և այլուր լողազգեստների վրայից կրել ազատ հագուստ, ինչպիսիք են լայնեզր գլխարկը կամ խալաթը։
«Հանրային լողափեր և լողավազաններ այցելողները, լինեն զբոսաշրջիկներ թե տեղացիներ, պարտավոր են կրել համապատասխան լողազգեստներ, որոնք հաշվի են առնում հասարակական ճաշակը և հասարակության տարբեր խավերի զգայունությունը», – ասել է զբոսաշրջության նախարար Մազեն ալ-Սալհանին Facebook-ում տեղադրված հրահանգում: