
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շուտով երգիչ Արամ Ասատրյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի: Այս մասին «EXCLUSIVE հարցազրույց Սոնա Սաֆարյանի հետ» յութուբյան հաղորդման շրջանակներում ասել է երգչի որդին՝ Արտաշ Ասատրյանը:
Նա նշել է, որ նկարահանումները կլինեն Էջմիածնում, ինչպես նաև ԱՄՆ-ում:
«Նրա փոքր հասակից պետք է սկսվի ֆիլմը, ներկայացվի նաև պատանեկությունը, այն ընտանիքը, որտեղ նա ապրել է»,- նշել է երգիչը:
Ֆիլմում կնկարահանվեն նրա ընկերնեը՝ Թաթան, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը և այլք:
«90-ականների երգիչներից էլ կլինեն անպայման: Օրերս Լիլիթ Կարապետյանին տեսա, ասացի, որ ինքն էլ պիտի լինի ֆիլմում, նա մեծ ուրախությամբ համաձայնեց մասնակցել: Կփորձեմ, ամեն ինչ կանեմ, որ բոլորն էլ լինեն»,- նշել է Արտաշ Ասատրյանը: