Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

fip.am-ը գրում է․

Իսրայելա–իրանական զինված հակամարտության թեժ պահերին իրանական մեդիադաշտում հունիսի 14-ին տարածված լուսանկարը, որում երևում է այրվող ռազմական օբյեկտ և ներկայացվում որպես խոցված F 35 կործանիչ, կեղծ է, իրական չէ։ Համենայնդեպս, պաշտոնական որևէ աղբյուր չի հաստատում, որ F 35 է խոցվել։

Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները (1234), նաև իրենց սոցիալական էջերի հարթակներում տարածելով այս լուսանկարը, տեղեկացրել են, որ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են իսրայելական F 35 կործանիչ։

Արտապատկերումը՝ 5-րդ ալիքի տելեգրամից

Իսրայելի պաշտպանության ուժերը պաշտոնապես արդեն հերքել են տեղեկությունները, որ իրանական ռազմական ուժերը F 35 են խոցել, իսկ իրանական աղբյուրների կողմից տարածվող լուրերը որակել  «ապատեղեկատվական արշավի մի մաս, որը նախատեսված է Իրանի դեմքը փրկելու միջոց՝ «Rising Lion» գործողության ընթացքում կրած ծանր կորուստներից հետո»։

Իսրայելում, նկատենք, F 35–երը հայտնի են «Adir» (ամենակարող) անվանումով։ 

Ինչ վերաբերում է տարածվող լուսանկարին, ապա դրա բոլոր նշանները վկայում են, որ այն ամենևին էլ իսրայելական F 35 կործանիչ չէ։ Ըստ այս կործանիչների նկարագրության, դրա պոչը միանգամայն այլ կառուցվածք ունի՝ ուղղահայաց ու հորիզոնական ստաբիլիզատորներ։ Ուղղահայաց ստաբիլիզատորը (vertical stabilizer/tail fin) տարածվող լուսանկարում սխալ է տեղադրված՝ հենց շարժիչի վրա, ինչը հատուկ չէ երկու պոչային հենք ունեցող օբյեկտներին։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

857