Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հասմիկ Հակոբյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Վերջին օրերին ակնհայտ փորձեր են արվում խաթարել Հայաստան–Իրան հարաբերությունները։

Ադրբեջանական քարոզչամեքենան երկու օր է տարածում է զրպարտիչ նյութեր, էժանագին ապատեղեկատվություն՝ «բացահայտումներ» անվան տակ, թե իբր իրանահայերը լրտեսական գործունեություն են ծավալել, հայերը Իրանի դեմ են գործում։ Երեկ նաև օտարերկրյա լրագրողը Սյունիքից «ռեպորտաժ» էր նկարահանել՝ Հայաստանին մեղադրելով Իրանի դեմ գործողությունների մեջ, որը մեր կառույցների գրագետ աշխատանքի շնորհիվ հերքեց հենց նույն լրագրողը և հեռացրեց նախօրեի ռեպորտաժը:

Ինչ եմ ուզում ասել՝ այսօր հիբրիդային պատերազմները պակաս վտանգավոր չեն, նման կեղտոտ տեղեկատվական սադրանքները կարող են լրջագույն վնաս հասցնել մեր արտաքին քաղաքականությանը, հենց այդ պատճառով պետք է չտրվել նման մանիպուլյացիաներին, վարել զուսպ, բայց հետևողական պետական քաղաքականություն։

Հայաստանը խաղաղություն է ուզում. Մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, վստահելի կապերը, Իրանի հետ կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները»։

334