
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Ճանապարհային դեպարտամենտի» փոխանցմամբ՝ երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս խոշորացված համայնքի, մյուս մասը՝ Տեղ խոշորացված համայնքի տարածքում։
«Շինարարական կազմակերպության տեղամասի ղեկավար Արմեն Խաչատրյանը նշում է, որ խիստ անբերակարգ վիճակում գտնվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բազմաթիվ խնդիրներ կլուծի հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Այս ճանապարհով ուղևորվողները կարող են ավելի հարմարավետ, արագ ընթանալ ու ժամանակ խնայել։ Ճանապարհի նորոգման արդյունքում կլուծվեն նաև Վերիշենի խմելու ջրագծի և կոյուղագծի հարցերը։ Վերիշենցիները նշում են, որ դա հրաշալի նվեր է իրենց։
Այժմ շինարարությունն ընթանում է ինչպես Վերիշենի, այնպես էլ Խոզնավարի հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։