Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր ու խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Հունիսի 16-22-ը Փարիզում անցկացվող Լե Բուրժեի միջազգային ավիացիոն ցուցահանդեսը բացառիկ առիթ է ներկայացնելու FlyOne Armenia ավիաընկերությունը։ Այստեղ եմ մեր ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի և թիմի հետ միասին՝ մասնակցելու ավիացիոն ոլորտի ամենահեղինակավոր միջոցառմանը։

Այս օրերին մենք անցկացնում ենք կարևոր հանդիպումներ ոլորտի խոշորագույն դերակատարների հետ՝ քննարկելով ավիաընկերության ընդլայնման և զարգացման նոր հնարավորությունները։ Համոզված եմ, որ այս քննարկումների արդյունքում կամրապնդենք գործընկերային հարաբերություններն ու նոր որակ կհաղորդենք մեր հետագա գործունեությանը։

Լե Բուրժեն իրական հարթակ է, որը թույլ է տալիս FlyOne Armenia-ի պես առաջատար ընկերությանը ներկայանալ միջազգային ասպարեզում, ցուցադրել սեփական ներուժն ու հաստատել նոր կապեր։

Մենք շարունակելու ենք վստահ առաջ շարժվել՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի առաջատարի պատասխանատվությամբ»։

 

513