
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը Մոսկվայի «Լոկոմոտիվից» Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»։
«Նաիրը հավակնոտ մարդ է եւ ցանկանում է ստանալ ավելի շատ խաղաժամանակ։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» համարում է ցատկահարթակ «Լոկոմոտիվի» եւ Եվրոպայի ավելի լուրջ ակումբի միջեւ։ Սերբական ակումբն ավելի մոտ է Եվրոպային, հանդես է գալիս եվրագավաթային մրցաշարերում»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Սպասվում է, որ Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի «Ցրվենա Զվեզդայի» հետ եւ կստանա 700 հազար եվրո տարեկան աշխատավարձ։ Տրանսֆերի գումարը կկազմի 2 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
Աղբյուր՝ sport.news.am