ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։
Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության մասին և 2026 թվականի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ՝ հետաքրքրվել առաջիկա հնարավոր համագործակցության շրջանակը հստակեցնելուց։
17 Հունիս, 2025 16:26
86