Մալաթիա-Սեբաստիայում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք․ Ավինյան


Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք՝ նոր խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանը շարունակում է զարգանալ: Մեր գլխավոր ուղեցույցը պարզ է՝ հանրային շահն ավելի բարձր է, քան մասնավորը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր»։
17 Հունիս, 2025 21:56
117