Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) Հարավային Կովկասի երկրների կլաստերային պատվիրակության ղեկավար Սոնյա Վերոնիկա Բյորկլունդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ տարածաշրջանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում:

Մտքեր են փոխանակվել հումանիտար խնդիրների հասցեագրմանն ուղղված ընթացիկ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մարդասիրական բնույթի հարցերի շուրջ միջազգային գործընկերների և հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին՝ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, և ընդգծել այս հարցում միջազգային աջակցության շարունակականության կարևորությունը:

102