Հրդեհ Գետաշեն գյուղում․ բնակիչը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 22-ին, ժամը 10:27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով (25 քմ), տանիքի փայտե կառուցատարերի մոտ 5 քմ հատվածը․ բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
22 Հունիս, 2025 12:30
247
Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22 Ապրիլ, 2025 11:38
Դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ
29 Մարտ, 2025 13:18
Վարչապետը ծանոթացել է Ներքին Գետաշենի N1 դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին
28 Հուլիս, 2023 20:56