Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոյուին՝ Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Օանա Տոյուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։ Անհամբեր սպասում եմ մեր ժողովուրդների ամուր բարեկամության և ժողովրդավարության ու ազատության ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ Հայաստան-Ռումինիա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ սերտ համագործակցությանն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման շրջանակներում»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

85