Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որի մասին նա հայտարարել էր ավելի վաղ, անժամկետ ​​կլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հեռախոսային հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ հրադադարն անժամկետ ​​կլինի։ Այն հավերժ կշարունակվի», - ասել է նա NBC News-ին։

Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով, պատերազմը լիովին ավարտվել է։

«Ես չեմ կարծում, թե նրանք երբևիցե կրկին կրակ կբացեն միմյանց վրա», - ասել է ԱՄՆ նախագահը։

 

255