Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
  • կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
  • ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:

Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 4-ը ներառյալ։

73