Վիճաբանության ժամանակ վիրավորում ստացած 16-ամյա տղայի կյանքը փրկել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը: Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:
Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ՝ եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի միջև, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել էր երեխային:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
26 Հունիս, 2025 14:03
118