Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը:

«Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է:

Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։

33-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո կողմերը նոր պայմանագիր կստորագրեն:

140