Իլ-114-300 նոր տարածաշրջանային մարդատար ինքնաթիռը դեկտեմբերի 16-ին կատարել Է առաջին փորձնական թռիչքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում: Թռիչքը տեղի Է ունեցել Ժուկովսկու օդանավակայանում:

 

Թռիչքի առաջադրանքը ներառել Է ուժային կայանքի աշխատանքի ռեժիմների, ինքնաթիռի կայունության եւ կառավարելիության ստուգումը, նրա համակարգերի գործառումը: «Պլանավորվում Է, որ 2022 թվականին կկատարվի Իլ-114-300-ի հավաստագրումը, իսկ 2023 թվականից կսկսվի դրա սերիական մատակարարումները»,- ասել Է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերում Է մամուլի ծառայությունը: ՌԴ արդյունաբերության եւ առետրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել Է, որ Իլ-114-300-ի արտադրության ծրագիրը ենթադրում Է մինչեւ 2030 թվականը թողարկել շուրջ 100 մեքենա: Դրանք պլանավորվում Է մատակարարել «քաղաքացիական ավիացիային, պետական պատվիրատուներին եւ արտահանել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

491