Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտել է իր առաքելությունը Մոսկվայում․ այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է դեսպանատան Telegram-ի  ալիքը։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Թրեյսիին հետևողական դիվանագիտության, ռուսական մշակույթի նկատմամբ խորը հարգանքի և ամերիկյան ժողովրդին նվիրված ծառայության վրա հիմնված նրա ներդրման համար։

«Ես ոգեշնչվեցի ռուսների հետ հանդիպումներից, ովքեր սիրում են իրենց երկիրը և ամեն օր աշխատում են ավելի լավ ապագայի համար», - դեսպանատունը մեջբերում է Լին Թրեյսիի խոսքերը։

Նա իր հրաժեշտի խոսքն ավարտել է Ալեքսանդր Պուշկինի «Չաադաևին» բանաստեղծության տողերով՝

«Пока свободою горим,

Пока сердца для чести живы,

Мой друг, отчизне посвятим

Души прекрасные порывы!»

Լին Թրեյսին մեկնաբանել է տողերի ընտրությունը՝ ասելով, որ դրանք խոսում են հայրենիքի հանդեպ սիրո մասին, որը ապրում է յուրաքանչյուրի մեջ։

93