
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես թաքնվող տղա չեմ՝ ասաց Միքայել Աջապահյանն ու թաքնվեց Մայր տաճարի հազարամյա, խնկաբույր պատերի հետևում:
Մայր տաճարի ողջ անձնակազմը՝ իրենց ղեկավարի բարձր հովանու ներքո, պատասխանատվություն է կրում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերով հանդես եկած Միքայել Աջապահյանին պատսպարելու և հովանավորելու մեջ:
Պատասխանատվություն են կրում նաև այն բոլորը, ովքեր օրենքի առաջ հավասար չեն համարում բոլորին և ահաբեկչությունը ողջունող հոգևորականներին մի գլուխ բարձր են դասում:
Խիստ մտահոգիչ է, որ կոնկրետ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետությունում նման կերպով ողջունվում է ահաբեկչությունը և ահաբեկչության քարոզը»: