Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին։ Արդեն գծած ու աշխատեցրած տեխնոլոգիայի համապատասխան՝ կեղծ լրատվականի էջ են ծնել, էնտեղ կեղծ հոդված գրել ու բերել լցրել հայկական ֆեյքնյուզի արտադրամասեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Այս տեխնոլոգիան, իհարկե դեռ էլի կաշխատեցնեն, բայց ավելի շատ իրենց տերերից փող քերելու նպատակով, որովհետև վստահեցնում եմ՝ էս ամեն ապուշությունը շեֆերին ներկայացնում են որպես մի բարդ, լուրջ գործ, ով գիտի՝ տերերին պատմում են, թե իրական ֆրանսիական մամուլ են կաշառում ու դրա համար նախատեսված գումար գրպանում։

Տղերք, ձեզ էլի խաբում են ու ձեր փողերը տանում»,- մասնավորապես գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՇՄ նախարարությունն հերքում է տարածել՝ հայտնելով, որ մամուլում տարածված՝ «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

539